Մեր մասին
Ջերմատնային և առհասարակ գյուղատնտեսության ոլորտը այն եզակի տնտեսության ճյուղերից է, որտեղ Հայաստանը ունի հսկայական ներուժ, ոչ միայն ապահովելու ներքին բնամթերքի շուկան, այլ նաև մրցելու հարևան պետությունների հետ միջազգային շուկաներում: Արտադրանքի բարձր որակը և ցածր ինքնարժեքը հանդիսանում են հաջողության միակ գրավականը:
ԱԳՐՈՊՈԼՅՈՒՍ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի սկզբին: Իր տեսակի ջերմատների կառուցման ոլորտում հանդիսանում է շուկայի բացարձակ առաջատարը: Մենք առաջարկում ենք ջերմատների կառուցման Հայաստանում նախադեպը չունեցող նորագույն մոդել, որն ապակեպատ ջերմատների համեմատ ապահովում է շուրջ 30% ջերմախնայողություն:2011 թվականից ի վեր մենք կառուցել ենք շուրջ 15 000 քմ ընդհանուր մակերեսով ջերմատներ ողջ Հայաստանի տարածքում:




